Կանադայում շուրջ 600 հրշեջ մասնակցում է անտառային հրդեհների մարման աշխատանքներին

06:39 • 27.05.19

Կանադայի հարավում նախորդ շաբաթվա վերջին բռնկված անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է շուրջ 600 հրշեջ: Արդեն այրվել է ավելի քան 105,000 հեկտար տարածք: Հրդեհն ամենաբարձր` վեցերորդ աստիճանն է ստացել: Այս մասին տեղեկացնում է TACC-ը:

Անտառային հրդեհների մարման աշխատանքների համար ներգրավվել են 28 ուղղաթիռ, 8 ինքնաթիռ և հատուկ սարքավորումներ: Հրդեհի պատճառով իրենց տներից տարհանվել է ավելի քան 5000 մարդ: Ներկա պահին հրշեջները փորձում են կանխել կրակի հետագա տարածումը, որն սպառնում է Հայ-Լևել քաղաքին: Այն լքել են տեղի բոլոր բնակիչները: Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: