Նովոսիբիրսկում բնակելի տանը հրդեհի հետևանքով այրվել են 8 ամսական, 2 և 3 տարեկան երեխաներ
Մայիսի 26-ին Նովոսիբիրսկի շրջանի գյուղերից մեկում բնակելի տանը հրդեհ է բռնկվել, որը մարելուց հետո տանը հայտնաբերվել են երեք երեխաների` 8 ամսական, 2 և 3 տարեկան, այրված մարմինները: Այս մասին հայտնում է Sledcom-ը:
Ներկա պահին քննիչները պարզում են, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել հրդեհը, որտեղ են եղել երեխաների ծնողները: Նրանք հարցաքննում են ականատեսներին, զննում դեպքի վայրը` ողբերգության պատճառը պարզելու համար:
Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ` անզգուշության հետևանքով երկու կամ ավելի անձանց մահվան պատճառ դառնալու հոդվածով:










