Սանկտ Պետերբուրգում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Պեկինից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus A330 ինքնաթիռը «Պուլկովո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել: Նշվում է, որ շարքից դուրս է եկել շարժիչներից մեկը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով «Պուլկովոյի» մամուլի քարտուղարությանը:
«Պեկին-Սանկտ Պետերբուրգ թռիչքի անձնակազմը վթարային վայրէջք կատարելու թույլտվություն էր խնդրել: Շարքից դուրս էր եկել ինքնաթիռի շարժիչներից մեկը: Փրկարարներն արագ ժամանել են, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Խնդիրներ առաջ չեն եկել»,- գրված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ որ իրավիճակը չի ազդել մյուս չվերթների վրա, օդանավակայանում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:










