«Իմ քայլը հանուն Տավուշի» միջոցառումը սեպտեմբերին ոչ այնքան հաջող էր կազմակերպվել, համաժողովը ևս մեկ անգամ կանցկացնենք հունիսին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)
«Իմ քայլը հանուն Տավուշի» միջոցառումը սեպտեմբերին ոչ այնքան հաջող էր կազմակերպվել, համաժողովը ևս մեկ անգամ կանցկացնենք հունիսին: Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը և նշեց, որ սեպտեմբերին ակտիվ հետադարձ չեն կատարել և որոշել են կազմակերպել հունիսին:
«24 սահմանապահ համայնքներ են, որոնք ուղիղ գտնվում են Ադրբեջանի սահմանի հետ շփման գծում, և մենք դա առավելություն ենք համարում, ոչ թե թերություն, երկու առումով առաջինը, որ ՀՀ-ում իրական և ամենաբարձր հարկային արտոնություններ տրված են այդ համայնքներում, և երկրորդ՝ սահմանամերձ բնակավայրերում ապրելը լրացուցիչ պատասխանատվություն է և լրացուցիչ էմոցիոնալ ֆոն է տալիս այդ բնակավայրերում ներդրումներ իրականացնողներին»,-ասաց նա:
Հայկ Չոբանյանը նշեց, որ «Վերադարձ» ծրագրի մեկնարկը շուտով կհայտարարեն և մինչև 2025 թվականը նախատեսել են հինգ հազար ընտանիք վերադարձնել մասնավորապես Տավուշի մարզ: Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ, հունիսի առաջին տասնօրյակում պաշտոնական մեկնարկը կլինի:
«Մարդիկ լքում են մարզը առաջինը այն պատճառով, որ չունեն նորմալ բնակարանային պայմաններ, երկրորդ, որ չկան տնտեսական պայմաններ, երրորդ՝ երեխաների համար կրթամշակութային հնարավորություններ չկան, մենք լուծում ենք այդ խնդիրները, փոխում ենք այդ միջավայրը»,-ասաց նա:
Մարզպետն ասաց, որ այսօր կառույցները շատ հազվադեպ են լինում:
Մանրամասները՝ տեսանյութում:










