Թաիլանդի՝ օրերս վախճանված նախկին վարչապետն իր ամբողջ կարողությունն աղքատներին է կտակել

20:52 • 27.05.19

Թաիլանդի նախկին վարչապետ, բանակի նախկին հրամանատար և երկրի Գաղտնի խորհրդի ղեկավար Պրեմ Տինսուլանոնդան, որը վախճանվել է 98 տարեկան հասակում, իր ամբողջ կարողությունն աղքատներին է կտակել։ Այս մասին հաղորդումէ Bangkok Post-ը։

Տինսուլանոնդայի օգնականի խոսքով՝ հանգուցյալը ցանկացել է իր բոլոր ակտիվները նվիրաբերել այնպիսի ծրագրերի, որոնք միտված են Թաիլանդի ամենաաղքատ խավերի կյանքի մակարդակի բարձրացմանը։

Նա հարժարվել է նվիրաբերված դրամական միջոցների քանակը նշելուց, սակայն ասել է, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։

Հիշեցնենք, որ Տունսուլնոնդան վախճանվել էր մայիսի 25-ին մայրաքաղաք Բանգկոկի հիվանդանողներից մեկում։ Մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել։

Պրեմ Տինսուլանոնդան երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1980-1988թթ.: 1998թ.-ից Թաիլանդի գաղտնի խորհրդի ղեկավարն է եղել: