Հրդեհի հետևանքով Գյումրիի տնակներից մեկը վերածվել է մոխրակույտի. Shamshyan.com

14:16 • 28.05.19

Այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Տնակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: