Իրանցի քաղաքական գործիչը խոստովանել է, որ սպանել է երիտասարդ կնոջը
Թեհրանի նախկին քաղաքապետ և Իրանի նախկին փոխնախագահ Մոհամմադ Ալի Նաջաֆին խոստովանել է կնոջ սպանությունը: Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իրանական աղբյուրին, ոստիկանությունը երեքշաբթի ձերբակալել է Նաջաֆիին, երբ վերջինս խոստովանել է, որ կրակել է իր կանանցից մեկին:
Դատախազի խոսքով՝ Նաջաֆին և նրա կինն ընտանեկան խնդիրներ են ունեցել: Միտրա Նաջաֆին՝ քաղաքական գործչի երկրորդ կինը, սպանվել է իր իսկ տանը:
Միտրա Նաջաֆիի սպանության մասին լուրն ավելի վաղ հայտնվել էր իրանական ԶԼՄ-ներում, որոնք նշում են, որ հրազենային հարձակումները հազվադեպ են Իրանում:
Նաջաֆին քաղաքապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել 2018-ին, երբ վերջինիս սկսել էին քննադատել տեսանյութի համար, որում երևում էր, որ նա այցելել է երիտասարդ աղջիկների պարային ներկայացումների:










