Բրազիլական 4 բանտում շնչահեղձությունից 42 կալանավոր է մահացել. լրատվամիջոցներ
Բրազիլիայի հյուսիս-արևմտյան Ամազոնաս նահանգի իշխանությունները հայտնել են Մանաուս քաղաքի չորս բանտում 42 բանտարկյալի մահվան մասին: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Globo պորտալը:
Ըստ աղբյուրի՝ կալանավորները մահացել են շնչահեղձությունից: Դատապարտյալների մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի Մանաուսի բանտերից մեկում բանտարկյալների միջև ծագած վեճի և ծեծկռտուքի պատճառով մահացել էր առնվազն 15 մարդ: 2017 թվականին նույն բանտում կալանավորների կողմից հրահրված խռովությունը, որը տևել էր ավելի քան 17 ժամ, 60 մարդու մահվան պատճառ էր դարձել:










