Մեքսիկայում նախարարը ստիպված է եղել հրաժարական տալ ինքնաթիռի թռիչքը 38 րոպեով ուշացնելու համար
Մեքսիկայի շրջակա միջավայի հարցերով նախարար Ժոզեֆա Գոնսալես Բլանկոն ստիպված է եղել հրաժարական տալ նրանից հետո, երբ ինքնաթիռից ուշանալու պատճառով խնդրել է, որպեսզի այն սպասի ու առանց իրեն օդ չբարձրանա: Դրա հետևանքով օդանավն օդ է բարձրացել նախատեսվածից 38 րոպե ուշ:
Ինչպես նշում է The Guardian-ը, նախարարը պետք է Մեխիկոյից ԱՄՆ-ի հետ սահմանային քաղաքներից մեկը մեկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով ուշացել է: Ուստի՝ պաշտոնյան կապվել է ավիաընկերության տնօրենի հետ՝ խնդրելով ինքնաթիռն այնքան ժամանակ օդ չբարձրացնել, քանի դեռ ինքը չի հասել օդանավակայան:
Միջադեպին անդրադարձել է երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը՝ կատարվածը որակելով «չափազանց ցավալի»:
Հայտնի է, որ 198 մարդ տեղափոխող ինքնաթիռի օդաչուն վերջին պահին հայտնել է, որ վերելքը հետաձգվում է «նախագահական հրամանով», քանի որ իրենք պետք է «արժեքավոր» ուղևորի սպասեն: Երբ նախարարն արդեն ինքնթիռի սրահում է եղել, ուղևորներից մեկը ճանաչել է նրան ու լուսանկարել: Այնուհետև նախարարին համացանցում սկսել են ամոթանք տալ նման պահվածքի համար:
Բլանկոն ի վերջո ստիպված է եղել հրաժարականի դիմում ներկայացնել:










