Ավստրալիայում 9-ամյա տղան զենքով խաղալիս կրակել է 6 տարեկան քրոջ վրա
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում 9-ամյա տղան ատրճանակով խաղալիս կրակել է 6-ամյա քրոջը: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ 47-ամյա ավստրալիացին մաքրել է «Գլոկ» ատրճանակը, որից հետո այն թողել է ննջասենյակում և դուրս եկել տնից: Երեխաները որոշել են խաղ խաղալ, 9-ամյա տղան վերցրել է հոր լիցքավորված ատրճանակը և պատահաբար կրակել 6 տարեկան քրոջ վրա:
Աղջիկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Քերնս քաղաքի հիվանդանոց: նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է:
Զենքի սեփականատերը ձերբակալվել է, հունիսի 13-ին նա կկանգնի դատարանի առջև:










