Հնդկաստանում սոված փիղը սպանել է 7-ամյա աղջկան
Հնդկաստանում փիղը սպանել է 7-ամյա աղջկա, РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտնել է The New Indian Express-ը:
Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանի գյուղերից մեկում երեկոյան փիղն ուտելիք գտնելու նպատակով մտել է տներից մեկը, որում այդ պահին ոչ ոք չի եղել: Քիչ անց կինը՝ իր 7 տարեկան դստեր հետ տուն է վերադարձել և մտնելով ներս՝ տեսել է փղին, որն արդեն ավերել էր տան մի մասը և կերել ողջ բրինձը:
Կնոջ ձեռքի լապտերն ավելի է զայրացրել փղին, և կենդանին հարձակվել է մոր և դստեր վրա: Կինը կարողացել է փախչել, իսկ աղջկան փիղը շպրտել է գետնին: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:










