Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ. կան տուժածներ. SANA
Սիրիայի հարավային Էլ-Քունեյթրա նահանգի Թալ-Շաար քաղաքի մոտակայքում հրթիռային հարվածի հետևանքով ռազմական ավտոմեքենա է ոչնչացվել, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել է SANA լրատվական գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավիահարվածները հասցվել են Իսրայելի տարածքից: Հրթիռային հարձակման հետևանքով կան տուժածներ, որոնց վիճակի մասին մանրամասներ չի հաղորդվում:
Նշվում է, որ իսրայելցի զինվորականներն արդեն հաստատել են Սիրիայի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու հանգամանքը:
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Սիրիայի ուղղությամբ ավիահարվածները հասցվել են ի պատասխան սիրիական կողմի հրթռային հարձակման, որն իրականացվել է Իսրայելի հյուսիսում թռիչք կատարող կործանիչի ուղղությամբ:
Իսրայելական բանակի տվյալներով՝ հրթիռը չի հասել ինքնաթիռին և ընկել է Սիրիայի տարածքում:










