Ճապոնիայի հյուսիսում ռեկորդային շոգ է գրանցվել

04:15 • 28.05.19

Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզում օդի ջերմաստիճանը հասել է 39 աստիճանի, ինչը մայիսի համար ռեկորդային ցուցանիշ է և աննախադեպ այդ երկրի պատմության մեջ, հաղորդում է РИА Новости-ն:

Օդերևութաբանները կարծում են, որ շոգ եղանակը պայմանավորված է տաք օդային հոսանքների վաղ ներթափանցմամբ: Սովորաբար, դրանք այս տարածք են մտնում միայն օգոստոսին:

Երկրի այլ մասերում ջերմաստիճանը հասել է 35 աստիճանի, իսկ Տոկիոյում գրանցվել է 32.6 աստիճան տաքություն, ինչը նույնպես ռեկորդ է:

Իշխանությունները տեղացիներին և զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները ջերմային հարվածը կանխարգելելու համար: