Ճապոնիայի զբոսայգիներից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է դպրոցականների վրա. կան զոհեր
Ճապոնիայի Կավասակի քաղաքի այգիներից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է NHK հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ հարձակման հետևանքով երեք հոգի մահացել է, այդ թվում՝ մեկ երեխա, առնվազն 19 մարդ էլ վիրավորվել է, այդ թվում՝ տասը երեխա: Նրանցից երեքի վիճակը՝ մեկը երեխա, ծայրահեղ ծանր է, ևս երեքինը՝ ծանր:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի զբոսայգիներից մեկում, որով այդ պահին դպրոցի տարրական դասարանի աշակերտները դպրոց էին գնում:
50-ամյա տղամարդը, որին ոստիկանները ձերբակալել են, ծանր վնասվածքներից ուշքի չգալով՝ մահացել է:










