Հրդեհ՝ Լոռու մարզում. ամբողջությամբ այրվել է Արդվի գյուղում գտնվող վագոն-տնակը

01:24 • 28.05.19

Մայիսի 27-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Արդվի գյուղի 7-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:52-ին, մարվել՝ 19:38-ին:

Ամբողջությամբ այրվել են գյուղի 7-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակը (27 քմ) և կից գտնվող բնակելի վագոն-տնակի պատից մոտ 4 քմ հատված:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: