Ճապոնացին թռիչքից առաջ կոկաինով 246 փաթեթ է կուլ տվել և մահացել ինքնաթիռում (լուսանկարներ)

09:42 • 28.05.19

Ճապոնացի Ուդո Ն.-ն Aeromexico ավիաընկերության չվերթներից մեկով Բոգոտայից Տոկիո թռչելու ճանապարհին մահացել է, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ մահվան պատճառը եղել է թմրանյութերի չարաշահումը:

Հայտնի է, որ 42-ամյա տղամարդը ինքնաթիռ նստելուց առաջ կոկաինով լի 246 փաթեթ է կուլ տվել:

Դատաբժշկական փորձազննության արդյունքում մասնագետները հանգուցյալի ստամոքսում և աղիներում հայտնաբերել են թմրանյութով լի փաթեթներ՝ 1 սմ լայնությամբ և 2,5 սմ բարձրությամբ:

Ճապոնացու մահվան պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել Մեքսիկայի հյուսիսում: Հայտնի է, որ ինքնաթիռում 198 ուղևոր է եղել:

Դիակի հեռացումից հետո  չվերթը շարունակվել է դեպի Ճապոնիա: