Լեհաստանի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ

02:28 • 28.05.19

Լեհաստանի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին շրջանավարտներից մեկը դպրոց է եկել և սկսել կրակել: Նա նաեւ պայթեց երկու հրշեջներ:

Նշվում է, որ հրաձգության հետևանքով երկու վիրավոր կա: 18-ամյա տղան կրակել է  դպրոցի աշխատակիցներից մեկի փորին, իսկ 11-ամյա աշակերտուհին հրազենային վնասվածք է ստացել սրտի շրջանում: Ներկայում նրանց վիճակը կայուն է:

Տղան զինաթափվել և ձերբակալվել է: Ոստիկանները փորձում են պարզել նրա արարքի շարժառիթները: Հայտնի է, որ երիտասարդը նախկինում բուժում է ստացել հոգեբուժարանում: