1,5 մլն դոլար. Մեքսիկայում կոռումպացված հարուստներից առգրավված շքեղ մեքենաներն աճուրդի են հանվել (լուսանկարներ)
Անցած հանգստյան օրերին Մեքսիկայի իշխանություններն աճուրդի են հանել կոռումպացված պաշտոնյաներից և հանցագործներից առգրավված լյուքս դասի մեքենաները, գրում է Daily Mail-ը:
Ընդհանուր առմամբ, վաճառվել է 82 ավտոմեքենա՝ 1,5 մլն դոլարով:
Ստացված գումարը կբաժանվի աղքատների համայնքների միջև, ինչպես նաև կուղղվի սոցիալական ծրագրերի իրագործմանը:
«Այն ամենը, ինչն առգրավվել է հանցագործներից, կվերադարձվի հանրությանը, մասնավորապես՝ երկրի աղքատ բնակչությանը»,-ասել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Լոբրադորը:





















