Թուրքիան ռազմարշավ է սկսել Իրաքում

18:11 • 28.05.19

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքի հյուսիսում լայնածավալ ցամաքային և օդային գործողություններ սկսելու մասին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության կայքում:

Ինչպես նշվում է, ռազմական գործողությունների նպատակն է «ահաբեկիչների չեզոքացումն ու նրանց ապաստարանների ոչնչացումը»:

Մասնավորեցվում է, որ հրետանային ուժերի և օդային հարվածներից հետո հակաահաբեկչական արշավին միացել են օդադեսանտային ստորաբաժանումները:

Գերատեսչությունից հավելել են, որ ռազմարշավի ժամանակ օգտագործվում են «АТАК» ուղղաթիռները: