Կանադայում շուրջ 600 հրշեջ և 28 ուղղաթիռ փորձում են մարել զանգվածային անտառային հրդեհները

12:24 • 28.05.19

Շուրջ 600 հրշեջ և 28 ուղղաթիռ մասնակցում են Կանադայի Ալբերտա նահանգում բռնկված անտառային հրդեհների մարման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հաղորդում է CTV հեռուստաալիքը:

Տեղի իշխանությունների փոխանցմամբ` հրդեհը 127 հազար հեկտար մակերեսով տարածք է գրավել, մինչդեռ անցած շաբաթ այդ տարածքը 80 հազար հեկտար է եղել: Կրակի տարածմանը նպաստում են չոր եղանակն ու ուժեղ քամին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 194 հրշեջ պաշտպանում է Հայ Լեվլ քաղաքի տներն ու այլ կառույցները, որոնք տեղակայված են հրդեհի ամենամեծ օջախից ոչ հեռու, առնվազն 400 հրշեջ և զբաղվում է հրդեհաշիջման աշխատանքներով:

Անտառային հրդեհներից 14 կմ հեռավորության վրա գտնվող Տրատուր Լեյք բնակավայրում աղետի առնչությամբ արտակարգ դրություն է սահմանվել: Ներկա պահին տուժածների մասին տեղեկություններ չկան:

Image result for canada wildfires alberta