Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում. Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունն է հայտնել Մխիթարյանին

20:14 • 29.05.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել «Արսենալի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում.

«Աստանայից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։

Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»: