Մեքենան դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհից ու շրջվելով հայտնվել դաշտում, կան տուժածներ. Shamshyan.com

21:54 • 29.05.19

Մայիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Արսեն Ասատրյանը իր վարած Ford Transit մակնիշի 36 AQ 924 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Ասատրյանն ու ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Գնել Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: