Պատգամավորների եզրափակիչ ելույթներն ինձ հետ կապ չունեին. ՍԴ անդամի թեկնածու (տեսանյութ)
Մարդիկ իրավունք ունեն հնչեցնել իրենց հարցերն ու կարծիքները, բայց պատգամավորների եզրափակիչ ելույթներն ինձ հետ կապված չէին, ես ի՞նչ կապ ունեմ ինչ-որ մեկի արածների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե պատգամավորների հարցերի վերաբերյալ ինչ տեսակետ ունի:
Հարցին՝ հույս ունի, որ կընտրվի, նա պատասխանեց. «Քանի դեռ քվեարկության արդյունքները հայտնի չեն, չեմ ցանկանում մեկնաբանել: Հույս ունեմ կամ չունեմ, դա ի՞նչ է փոխում»,- շեշտեց նա:
Արթուր Վաղարշյանն ասաց, որ կյանքում ամեն ինչին պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերել:
Արթուր Վաղարշյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր հերթական անգամ ՍԴ անդամ էին ընտրում, քվեարկությունը պասիվ էր ընթանում:
Արթուր Վաղարշյանի թեկնածությունը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամի պաշտոնում առաջադրելու 5-րդ փորձն է։










