Թբիլիսյան խճուղում միմյանց են բախվել «Ռենջ Ռովերը», «Օփելը» և «Գազելը». կան վիրավորներ. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհի խաչմերուկում, ճակատ-ճակատի բախվել են Range Rover մակնիշի 30 DD 400 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ZT 699 համարանիշի և Газель մակնիշի 208 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական ստացած վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:












