ՔԿ-ում հրավիրվել է օպերատիվ խորհրդակցություն 2018-2019 թթ. արձանագրված և չբացահայտված սպանությունների, սպանության փորձերի դեպքերի քննությունների վերաբերյալ
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՔԿ-ում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ 2018 թվականի և 2019 թվականի անցած ամիսների ընթացքում արձանագրված և չբացահայտված սպանությունների, սպանության փորձերի, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր այլ հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննության ընթացքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օպերատիվ խորհրդակցությունը վարել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
ՔԿ նախագահի տեղակալն ընդգծել է, որ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մարդու դեմ ուղղված ծանր հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում կարևորվել է քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը:










