Սվերդլովսկի շրջանի մանկական վերականգնողական կենտրոնում հրդեհ է բռնկվել
ՌԴ Սվերդլովսկի շրջանի Կամենսկ-Ուրալսկի քաղաքի մանկական վերականողական կենտրոնում հրդեհ է բռնկվել: 9 մարդ, այդ թվում 4 երեխա, տարհանվել է: Եվս 23 երեխա հրդեհի պահին դրսում զբոսնելիս է եղել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Կամենսկ-Ուրալսկի քաղաքի Օլեգ Կոշչևոյի փողոցում գտնվող մանկական վերականգնողական կենտրոնում հրդեհը բռնկվել էր երկրորդ հարկում` պահարանների սրահում: Այրվել են իրեր: Մինչ փրկարարների ժամանումը կենտրոնի անձնակազմը կարողացել է շենքից դուրս բերել 9 մարդու»,- գրված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ տուժածներ չկան: 10 րոպեի ընթացքում հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Հրդեհի պատճառները պարզվում են:










