Անգլիայում դեռահասին կոմայից արթնացրել է սիրելի օծանելիքի բույրը
Անգլիայում 13-ամյա Կասպեր Կրաուզեն կոմայից դուրս է եկել` սիրելի օծանելիքի բույրն զգալուց հետո: Տղան կոմայի մեջ էր ընկել փետրվարի 13-ին: Նա նավակով լողում էր ընկերների հետ, երբ ընկել է սառցե ջրի մեջ և այնտեղ մնացել շուրջ 25 րոպե: Փրկարարներն օգնել են ջրից դուրս բերել Կրաուզեին և ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին նա կոմայի մեջ է ընկել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, տղայի մայրը երեք շաբաթ շարունակ նրա կողքից չի հեռացել: Բռնել է ձեռքը, խոսել, սակայն անարդունք: Բուժքույրերից մեկն առաջարկել է լողացնել տղային և մայրը բերել է նրա սիրելի օծանելիքը: Երբ այն ցողել են տղայի վրա, նա բացել է աչքերը:
«Անհավատալի էր: Երբ օծանելիքը ցողեցի, Կասպերը միանգամից բացեց աչքերը: Նա երևի հիշեց ծանոթ բույրը: Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ տեղի ունեցածին»,- ասել է տղայի 43-ամյա մայրը:
Ներկայումս Կրաուզեն գրեթե ապաքինվել է: Նա դեռևս որոշակի խնդիրներ ունի խոսքի և աջ ձեռքի շարժման հետ կապված: Դեռահասը խոստովանել է, որ հիմա կօգտվի միայն այդ օծանելիքից, որը դարձել է իր թալիսմանը:










