Մալիում տեղի ունեցած ՃՏՊ-ն խլել է 20 մարդու կյանք

05:51 • 29.05.19

Մալիում միկրոավտուբուսի և բեռնատարի բախման հետևանքով մահացել է 20 մարդ, ևս 13-ը հոսպիտալացվել է: Դեպքը տեղի է ունեցել Կուլիկորո քաղաքում`Մալիի հարավ-արևմուտքում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ բեռնատարը մխրճվել է դիմացից եկող միկրոավտուբուսի մեջ: Դեպքի վայր են ժամանել երկրի տրանսպորտի և անվտանգության նախարարներ Իբրահիմ Աբդուլ Լին և գեներալ Սալիֆ Տրաորեն:

Աղբյուրը հայտնում է, որ մարմնական բազմաթիվ վնասվածքներ ստացած անձինք տեղափոխվել են Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցներից մեկը: Պարզվում են վթարի մանրամասները: