ԱՄՆ-ում պտտահողմի հետևանքով նվազագույնը 130 մարդ է տուժել

02:44 • 29.05.19

ԱՄՆ-ի Օգայո և Ինդիանա նահանգներում պտտահողմի հետևանքով տուժել է նվազագույնը 130 մարդ: Այս մասին հայտնում է apnews.com-ը: Նշվում է, որ տարերային աղետը լուրջ փլուզումներ է առաջացրել, մի շարք շինություններ մնացել են առանց տանիքի, կոտրվել են պատուհաններ, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օգայո նահանգում պտտահողմի հետևանքով մահացել է 1 մարդ, 12-ը` վիրավորվել: Պտտահողմի, փոթորիկների և ջրհեղեղների պատճառով վերջին մի քանի օրվա ընթացքում Օկլահոմա նահանգում մահացել է նվազագույնը 6 մարդ, ևս 100-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: