ԱԺ նախասրահում մեկնարկել է ՍԴ անդամի ընտրության փակ քվեարկությունը
ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում մեկնարկել է ՍԴ անդամի ընտրության փակ քվեարկությունը։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությունը կանցկացվի ժամը 16.05-ից մինչև 16.30–ն ընկած ժամանակահատվածում։
Նշենք, որ մինչ այդ խորհրդարանը քննարկում էր Սահմանադրական դատարանի թափուր տեղում առաջադրված դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Վաղարշյանն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2005 թվականից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչն է:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արդեն մեկ անգամ մերժել է ՍԴ դատավորի պաշտոնում նախագաh Արմեն Սարգսյանի առաջադրած անդամի թեկնածությունը։










