Այնպես չէ, որ պարտադիր պետք է տրվեր շքանշան կամ չտրվեր. «Իմ քայլի» պատգամավորը՝ Փաշինյանին Նազարբաևի կողմից մեդալ չշնորհելու մասին (տեսանյութ)
Որևէ լուրջ քաղաքական մեսիջ կամ լուրջ քաղաքական քայլ դա չեմ որակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ խոսելով Ղազախստանի նախկին նախագահ Ն. Նազարբաևի կողմից վարչապետի Նիկոլ Փաշինյանին մեդալ չշնորհելու մասին:
«Այնպես չէ, որ պարտադիր պետք է տրվեր շքանշան կամ չտրվեր: Ճիշտ կլինի այդ հարցը տալ տվողին, ես չեմ տեսնում այստեղ քաղաքական ուղղվածություն»,- նշեց Մ. Զոլյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԵԱՏՄ վերաբերյալ արտահայտվել է դիրքորոշում, որ Միությունը հեռանկարային է, Հայաստանը լուրջ անելիքներ ունի ԵԱՏՄ-ում, և այն, ինչ տեղի է ունենում այսօր, հերթական փուլն է իրական կառույց դառնալու ճանապարհին:
«Որևէ կառույցի, որևէ երկրի հետ հարաբերություններ զարգացնելը չի արվում մեկ այլ երկրի, կառույցի հաշվին»:










