ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամների ընտրության հարցը, ներկայացվել է 4 թեկնածություն

11:57 • 30.05.19

Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացրել է ՀԾԿՀ 4 անդամների թեկնածությունը։

Թեկնածուներից է Մեսրոպ Մեսրոպյանը, ով 2018թ-ից աշխատում է որպես «Ռեդինետ» ՓԲԸ-ի առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար է։

Ներկայացված թեկնածուներից են նաև Սեդա Շահինյանը, ով 2013թ-ից առ այսօր աշխատում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ որպես իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ, Կամո Սարգսյանը՝ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար է, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը: