Ռեստորանային սնունդ՝ բյուջեի հաշվին. Նեթանյահուի կինը կտուգանվի պետական միջոցների վատնման համար

12:22 • 30.05.19

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, ընդհանուր հայտարարի է եկել քննության հետ՝ համաձայնելով տուգանք վճարել բյուջեի միջոցները սեփական կարիքների բավարարման նպատակով օգտագործելու համար:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Իսրայելի ղեկավարի կինը բյուջեի հաշվին ռեստորաններից սնունդ է պատվիրել իր ընտանիքի համար:

Մոտ մեկ տարի առաջ դատախազությունը Սառա Նեթանյահուի դեմ խարդախության և վստահության չարաշահման վերաբերյալ մեղադրանք է ներկայացրել: Այժմ կինը համաձայնել է որպես տուգանք 15 000 դոլարին համարժեք գումար վճարել:

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սառա Նեթանյահուն ռեստորաններից 100 000 դոլարի սնունդ է պատվիրել բյուջեի հաշվին: