Ադրբեջանի ոստիկանությունը բացատրել է՝ ինչու էին իրավապահները փողոցներում կանգնեցրել Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին

14:48 • 30.05.19

Ադրբեջանի ոստիկանությունը բացատրել է՝ ինչու էին իրավապահները Բաքվի փողոցներում կանգնեցնում երկրպագուներին, որոնք հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով էին շրջում:

«Երկրպագուներին կանգնեցնում էին՝ ելնելով անվտանգության նկատառումներից, քանի որ որևէ մեկը չէր ցանկանում, որպեսզի նրանք կոնֆլիկտ սադրեն: Ինչպես երևում է տեսանյութում՝ որևէ մեկը նրանց բերման չի ենթարկել, սահմանափակումներ չի կիրառել»,-ria.ru-ին հայտնել են  Ադրբեջանի իրավապահ մարմինները:

Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին կադրեր, որոնցում ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են «Արսենալ»-ի՝ Մխիթարյանի մարզաշապիկներով երկրպագուներին:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվում կայացել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը՝ «Արսենալ» և «Չելսի» ակումբների միջև: «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հրաժարվել էր Բաքու մեկնել: