Բուդապեշտում մոտորանավակի շրջվելու հետևանքով 7 մարդ է մահացել

02:52 • 30.05.19

Բուդապեշտի կենտրոնում՝ Դանուբ գետում, զբոսաշրջային մոտորանավակի շրջվելու հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի և 16-ն անհետ կորածի մասին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտորանավակում, ամենայան հավանականությամբ, 34 մարդ է եղել, որոնց մեծ մասը՝ ասիական քաղաքներից ժամանած զբոսաշրջիկներ`հիմնականում Հարավային Կորեայից: Նրանցից 14-ը փրկվել է, մյուսներին որոնում են: 

Նշվում է, որ ներկայում փրկարարական աշխատանքները շարունակվում են, դրանց խոչընդոտում է անբարենպաստ եղանակը: