ՌԴ-ում ՀՀ քաղաքացու մոտ ապօրինի ներկրված ծխախոտի 50 000 տուփ է հայտնաբերվել (լուսանկար)

15:12 • 30.05.19

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ու մաքսային ծառայության ներկայացուցիչները Ռոստովում առգրավել են ապօրինաբար ներկրված ծխախոտի խոշոր խմբաքանակ:

Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, Հարավային մաքսային վարչության մամուլի ծառայությանը հղումով, ծխախոտը հայտնաբերվել է Ռոստովի Հյուսիսային միկրոշրջանում գտնվող պահեստում և խանութներում:

Ընդհանուր առմամբ, առգրավվել է 5 մլն ռուբլի արժեքով ծխախոտ:

Հայտնի է, որ ապօրինի շ արտադրանքի պահմամբ և իրացմամբ զբաղվել է ՀՀ քաղաքացի, որը ներկայում ձերբակալված է: Այժմ քննարկվում է նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը:

 

Image result for Гражданина Армении поймали с 50000 пачек сигарет в Ростове