Դալայ լաման գովել է Պուտինին

16:39 • 30.05.19

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լաման գովել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային խնդիրների նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբերելու համար:

Հոգևորականն իր խոսքում ընդգծել է, որ ներկայում աշխարհը գտնվում է ճգնաժամային իրավիճակում:

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Պուտինը՝ որպես երկրի ղեկավար, մեծ ուշադրություն է դարձնում նրան` ինչ տեղի է ունենում աշխարհի տարբեր անկյուններում և դա լավ է»,-ria.ru-ի հետ զրույցում ասել է Դալայ լաման:

Նա նաև նշել է, որ \ միապետությունն արդեն հնացած ձևաչափ է և որ երկրի կառավարման լավագույն ձևաչափը ժողովրդավարությունն է: