Google-ն արգելել է իր հավելվածների միջոցով մարիխուանայի վաճառքը
Ամերիկյան Google ընկերությունը սահմանել է նոր օրենք, ըստ որի՝ իր հավելվածների միջոցով արգելվում է օրինական կամ ապօրինի մարիխուանայի վաճառքը:
Ինչպես նշում է The Verge-ը, Android հավելվածները կարող են գովազդել մարիխուանան, սակայն նրանց թույլ չի տրվում վաճառքով զբաղվել կամ օգնել մարիխուանայի առաքման հարցում:
Ամերիկյան ընկերության գործողությունները պայմանավորված են այն փաստով, որ Google-ը ցանկանում է Play Store-ը երեխաների համար ավելի ապահով վայր դարձնել:
Օրինական մարիխուանայի վաճառքով զբաղվող Eaze ընկերությունը հայտնել է, որ Google-ի որոշումը հիասթափեցնող է և կհանգեցնի ապօրինի շուկայի ծաղկման:
Հայտնի է, որ Apple-ի App Store-ում մարիխուանայի, ծխախոտի, ապօրինի դեղամիջոցների, մեծ քանակությամբ ալկոհոլի վաճառքն արգելված է:










