Լիոնի կենտրոնում պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող անձը խոստովանել է մեղքը

02:31 • 30.05.19

Լիոնում մայիսի 24-ին պայթյուն իրականացնելու մեջ կասկածվող 24-ամյա ալժիրցին հարցաքննության ժամանակ խոստովանել է մեղքը: Այդ մասին Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել է BFMTV հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ Մուհամեդ Հիշեմը պատմել է, որ ինքն անձամբ է պատրաստել ռումբը՝ հետևելով այն հրահանգներին, որոնք առկա են եղել համացանցում, իսկ հետագայում այն պայթեցրել է Լիոնի կենտրոնում: Արարքի շարժառիթների մասին, սակայն, առայժմ, տեղեկություն չի հաղորդվում:  

Ավելի վաղ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները նշել էր, որ ձերբակալված անձը գրեթե չի շփվում քննիչների հետ:

Մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգոյի փողոցում պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել էր 13 մարդ: 24-ամյա ալժիրցին փաթեթավորված ռումբը նետել էր հացի խանութի մոտ: