Ֆրանսիա մեկնող բանգլադեշցի միգրանտները հայտնվել են Ուկրաինայում
Բանգլադեշցի երկու միգրանտ, որոնք փորձել էին բռնատարով Ֆրանսիա հասնել, հայտնվել են Ուկրաինայում: Նրանք շատ են զարմացել, երբ սահմանին bonjour-ի փոխարեն привітання են լսել, հաղորդում է Life.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացի սահմանապահները Զակարպատեի Դյակովո անցակետում կանգնեցրել են օտարերկրյա համարանիշով բեռնատար, որի ղեկին Սերբիայի քաղաքացի է եղել:
Բեռնատարը ստուգելու ժամանակ սահմանապահները նկատել են միգրանտներին, որոնք փորձել են անօրինական հատել սահմանը: Նրանք խոստովանել են, որ Բանգլադեշի քաղաքացիներ են և փորձել են բեռնատարով հասնել Սերբիա, իսկ այնտեղից մեկնել Ֆրանսիա:
Նշվում է, որ միգրանտները պատասխանատվության կենթարկվեն սահմանն ապօրինի հատելու համար, որից հետո նրանց կարտահանձնեն:










