ԱԺ-ն քննարկում է ՏՄՊՊՀ անդամների ընտրության հարցը, թեկնածուներից 2-ին առաջադրել է ԼՀԿ-ն. ուղիղ
Ազգային ժողովի քննարկման է ներկայացվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին առաջարկել է 5 թեկնածություն։ Նշենք, որ թեկնածուներից երկուսն առաջադրվել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից:
ԼՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներն են՝ պաշտոնակատար Հայկ Կարապետյանը, ով աշխատում է որպես ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ, և «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կոորդինացման վարչության պետի տեղակալ Արեն Դանիելյանը:
Թեկնածուներից են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործարարի միջավայրի և մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության պետ Վահե Չիբուխչյանը, ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը։









