155 ուղևորով Airbus A320-ը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում
Ուղևորատար Airbus A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում:
Այս մասին հայտնում է tass.ru-ն՝ մանրամասնելով, որ այժմ ինքնաթիռին են մոտենում հրշեջ հաշվարկներ, տասը ավտոցիստերն:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ օդդանավակայան են ժամանում արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները:
ria.ru-ի տվյալներով՝ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով: Խնդիրը կապված է հրդեհի մարման համակարգի աշխատանքի հետ:
Հայտնի է, որ դեպի Գրոզնի թռչող օդանավում 155 ուղևոր կա:










