Ոստիկանության ծառայողը փրկել է Վարդավառի լիճն ընկած երեխայի կյանքը (տեսանյութ)

13:36 • 30.05.19

Մայիսի 26-ին՝ կիրակի օրը, Ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդան Ֆիդանյանը կնոջ և մանկահասակ աղջկա հետ հանգիստն անցկացնելիս է եղել Վարդավառի զբոսայգում, երբ հանկարծ ճիչեր են լսվել․ երեխա է ընկեր լիճը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Վարդան Ֆիդանյանը նետվել է լիճն ու փրկել խեղդվող երեխային։

Դեպքից հետո երեխային տեղափոխել են հիվանդանոց, համոզվել, որ առողջությանը սպառնացող վտանգ չկա ու վերադարձել տուն։