Մեկ ամիս անց ՀՀ նախագահը կհայտնի ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հարցում իր դիրքորոշումը. նախագահի աշխատակազմ

21:03 • 30.05.19

Մեկամսյա ժամկետում ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին նախագահի աշխատակազմից:

««Սահմանադրական դատարանի» մասին օրենքի համաձայն՝ Հանրապետության նախագահն ունի մեկամսյա ժամկետ՝ թեկնածու առաջադրելու համար: Մեկ ամիս հետո ՀՀ նախագահը կհայտնի իր դիրքորոշումը»,– ասացին նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ 4 անգամ Ազգային ժողովը դեմ է քվեարկել ՍԴ դատավորի՝ նախագահի առաջադրած թեկնածուին։