Պատվավոր սենատոր. Նազարբաևին 2 օրում 2-րդ կոչումն է շնորհվել

10:22 • 30.05.19

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երկրի խորհրդարանի վերին պալատի որոշմամբ` պատվավոր սենատորի կոչում է ստացել, հայտնում է lenta.ru-ն:

Նազարբաևին այս կոչումը շնորհվել է Ղազախստանի զարգացման գործում ունեցած ահռելի ավանդի համար:

Սենատի նախագահ Դագիրա Նազարբաևան, որը առաջին նախագահի դուստրն է, պատմել է, որ կոչումը շնորհելու նախաձեռնությունը երկրի գործող ղեկավար Քասիմ Ժոմարտ Տոկաևինն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Նազարբաևը նշակակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում:

Որոշման մասին հայտարարվել է Նուր Սուլթանում ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստի ժամանակ:

Հայտնի է, որ կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում Նազարբաևին նշանակելու առաջարկով է հանդես եկել ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի ստեղծման գործում քաղաքական գործչի ունեցած մեծ ավանդը: