Սպիտակ տան մոտ անհայտ անձն ինքնահրկիզման փորձ է կատարել (տեսանյութ)
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Սպիտակ տան հարակից այգում, անհայտ անձը ինքնահրկիզման փորձ է կատարել: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է BNL News-ի թվիթերյան էջում, հաղորդում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Էլիպս այգում, որը գտնվում է Սպիտակ տան հարավային կողմում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է այգուն մոտենում ոստիկանության մեքենան, և ոստիկանության աշխատակիցը փորձում է կրակմարիչով օգնության հասնել հրդեհվող մարդուն:
Ըստ CNBC News-ի՝ Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունից, որը պահպանում է նախագահական նստավայրը, հաստատել են, որ ինքնահրկիզման փորձ կատարած անձը, ամբողջ մարմին վրա ծանր այրվածքներով, հոսպիտալացվել է: Բժիշկները նրան օգնություն են ցուցաբերում:
Տեսանյութը՝ այստեղ:










