ԱՄՆ Լուիզիանա նահանգի խորհրդարանն ընդունել է հղիության ընդհատումն արգելող օրինագիծը
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Ներկայացուցիչների պալատը, Սենատի հաստատումից հետո, հավանություն է տվել 6 շաբաթական հղիության ընդհատումն արգելող օրինագծին, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ օրինագծին կողմ է քվեարկել 79, դեմ՝ 23 պատգամավոր: Ըստ նախագծի՝ արգելվում է հղիության ընդհատումն այն պահից, երբ հնարավոր է լսել պտղի սրտի աշխատանքը:
Լուիզիանայի նահանգապետ Ջոն Էդվարդսը հայտարարել է, որ մտադիր է ստորագրել օրենքը: Նրա դիրքորոշումը տարբերվում է իր կուսակիցների տեսակետից, որոնք դեմ են քվեարկել հղիության ընդհատման մասին օրինագծին;
Նշվում է, որ ավելի վաղ նմանօրինակ նախագծեր են ընդունվել նաև ԱՄՆ Ջորջիա, Կենտուկի, Միսիսիպի, Օհայո և Միսուրի նահանգներում:
Ակնկալվում է, որ Լուիզիանա նահանգի Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը կվիճարկվի դատարանում:










