Ջուլիան Ասանժը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց

04:38 • 30.05.19

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղափոխվել է բրիտանական Բելմարշ կալանավայրի հիվանդանոց, հաղորդում է Известия-ն:

Ըստ աղբյուրի՝ WikiLeaks-ը խիստ մտահոգված է Ասանժի առողջական վիճակով: Կազմակերպությունը նշել է, որ նրա ինքնազգացողությունը վատթարացել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը անցկացրած յոթ տարիների ընթացքում, որտեղ նրա պահման պայմաններն «անհամատեղելի են եղել մարդու հիմնարար իրավունքների հետ»:

Ասանժի փաստաբան Պեր Սամուելսոնի խոսքով՝ նրա առողջական վիճակն այնքան վատ է եղել, որ «նրա հետ հնարավոր չի եղել նորմալ զրուցել»:

«Բելմարշում անցկացրած յոթ շաբաթվա ընթացքում Ջուլիան Ասանժի առողջությունը շարունակել է վատթարանանլ, նա նիհարել է, և բանտի ղեկավարությունը որոշում է կայացրել նրան տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց»,- ասված է WikiLeaks-ի տարածած հաղորդագրության մեջ: