«Էվոկաբանկում» բաժնետոմսեր ունեմ, ստանալու եմ իմ «փայը», այն բիզնես կառավարում չի ենթադրում. ԵՊՀ ռեկտորի նորընտիր պաշտոնակատար (տեսանյութ)
Ես ոչ հեղափոխական եմ, ոչ էլ հակահեղափոխական, իմ աշխատանքը միշտ եղել է գիտության և կրթության աշխատանքի կազմակերպման մեջ, քաղաքականությամբ չեմ զբաղվել, այժմ էլ ցանկություն չունեմ զբաղվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց այսօր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ընտրված Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով իր անվան շուրջ մամուլի հրապարկումներին և հարցին՝ ինչպես է աշխատելու ռեկտորի պաշտոնում իշխանությունների հետ, եթե հեղափոխության օրերին նրանց առաջ բուհի դռները փակում էր:
«Այդ միջադեպին եղել են մասնակիցներ. մեկը ես եմ եղել, մեկը՝ վարչապետը, մյուսը՝ այսօրվա կրթության և գիտության նախարարը, և կարծեք, որևէ մեկը թե այն ժամանակ, թե հիմա չունի նեղացվածությություն, բայց մարդիկ, որ ոչ միայն չեն մասնակցել դրան, այլ նաև խուսափել են մասնակցելուց, այսօր հայտարարություններեն կատարում»,-ընդգծեց նա՝ հավելով, որ այդ ժամանակահատվածում իր գործողություններըեղել են կարգապահական բնույթի:
Անդրադառնալով նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ ներկայացրած դատական հայտին՝ նա ասաց, որ մեկ ամսվա ընթացքում դատարանները պետք է դատական նիստի օր նշանակեին, բայց անցել է արդեն երկու ամսից ավել, և որևէ քայլ արված չէ:
«Երբ որ քայլ կանեն, ես էլ կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ, կորոշեմ ինչ անել»,-նշեց նա:
Հարցին, թե ինչ նպատակով է մինչև ռեկտորի պաշտոնակատարի ընտրությունները հանդիպել Արայիկ Հարությունյանի և հոգաբարձուների խորհրդի կազմի հետ, Գեղամ Գևորգյանը պատասխանեց. «Նախ Արայիկ Հարությունյանին առաջին անգամ հանդիպել եմ այստեղ, որը շահարկվում է, այնուհետև օգոստոսի 8-ին ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստին և մի անգամ էլ աշնանը ինչ-որ ընդունելությանը: Ինձ աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ ես ինչ-որ համագործակցում եմ իշխանությունների հետ, գաղտնի հանդիպում եմ Արայիկ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի և այլոց հետ, նման բան չկա, չի եղել: Իսկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել եմ ինձ աշխատանքից հեռացնելուց 10 օր հետո՝մարտի 22-ին...բարի նպատակով»:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե «Էվոկաբանկում» բաժնետոմսեր ունի, և արդյոք դա չի՞ խանգարի իր աշխատանքին, Գեղամ Գևորգյանն ասաց, որ ունի, և դա չի խանգարի աշխատանքին, այն բիզնես կառավարում չի ենթադրում, իր «փայը» տարվա մեջ ստանալու է:










