«ՎԵՏՕ» շարժումն ունի սեփական գործողությունների օրակարգ, որը չի փոխվի, եթե անգամ Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացներ ոստիկանություն. հայտարարություն

11:22 • 31.05.19

«ՎԵՏՕ» շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենց նպատակը Հայաստանը Սորոսի ցանցից մաքրելն է այդ օրակարգից չեն հրաժարվի անգամ եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով տապալել իրենց ակցիաները:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորև.

«ՎԵՏՕ» շարժումը հայտարարում է, որ ծիծաղելի են Սորոսի փողերով սնվող, տարիներ շարունակ ատելություն և թշնամանք սերմանող մարդկանց կլյաուզաները, զավեշտալի բողոքները, հաղորդումները և մնացած այլ իրենց հարիր կեղտոտ խաղերը:

«ՎԵՏՕ»-ն ունի սեփական գործողությունների օրակարգ, որը չի կարող փոխվել նույնիսկ այն դեպքում, եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով խափանել մեր ակցիաները:

«ՎԵՏՕ»-ի նպատակն է մաքրել մեր պետությունը երկու կոպեկի համար երկիրը վաճառելու պատրաստ գործակալներից, Սորոսի ցանցից, որն արդեն հարմար տեղավորվել է ԱԺ-ում ու կառավարությունում, և այս խնդրի իրագործման ճանապարհին մեզ ոչ Լարիսա Մինասյանի հաղորդումները կարող են կանգնեցնել, ոչ էլ սորոսականների վայնասունները:

Մենք ունենք օրակարգ, որն իրագործելու ենք ճիշտ այնպես, ինչպես պլանավորում ենք: Վերջնագիր երկիրը տվող օտարներին»: